Աշխարհի 8-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը 6:4, 7:6 (9:7) հաշվով առավելության հասավ աշխարհի 9-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։
Եզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի բրիտանացի Էնդի Մարեյը, որը 6:0, 3:6, 7:6 (8:6) հաշվով պարտության մատնեց չեխ Իրժի Լեհեչկային։
Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,3 միլիոն դոլար է։