‘Դոմինիկյան Հանրապետությունում մանկապղծության համար Հռոմի պապի նվիրակին հեռացրել են պաշտոնից ‘

917

Դոմինիկյան Հանրապետությունում պապի նվիրակին պաշտոնից հեռացրել են մանկապղծության մեջ մեղադրանքից հետո, տեղեկացրել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Վատիկանի ներկայացուցչին: 65-ամյա Յոզեֆ Վեսոլովսկին հինգ տարի Դոմինիկյան Հանրապետությունում պապի նվիրակն էր: Նրան պաշտոնից ազատել էին այն բանից հետո, երբ դոմինիկյան ԶԼՄ-ներում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Վեսոլովսկին սեռական հարաբերության համար գումար է վճարել անչափահաս տղաների, որոնց հետ ծանոթացել էր Սան-Դոմինգոյի կենտրոնում: Վատիկանում Reuters գործակալությանը հայտնել են, որ դեռևս նվիրակի հանցանքի ապացույցներ չկան, և այդ ուղղությամբ հետաքննություն է ընթանում: Ինքը Վեսոլովսկին ոչ մի կերպ չի մեկնաբանում իրեն առաջադրված մեղադրանքը:

Յոզեֆ Վեսոլովսկին նախկինում եղել է Բոլիվիայում պապի նվիրակը, աշխատել է նաև Միջին Ասիայի մի քանի երկրներում: Դոմինիկյան պետությունում նրան դեսպան էր նշանակել Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ը 2008 թ.:

2013 թ. հուլիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոր օրենքներ ընդունեց, որոնց համաձայն՝ Վատիկանը պաշտոնապես մանկապղծությունը ճանաչեց հանցագործություն: Հանցագործություններ են համարվում նաև մանկական պոռնկությունը և մանկական պոռնկագրության ստեղծումն ու պահպանումը: Այսուհետև երեխաների դեմ կատարված հանցագործությունների համար Վատիկանում նախատեսված է 12 տարվա ազատազրկում, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի քաղաքական տապալումը’
Հաջորդ հոդվածը‘«Տատան» արդեն իսկ տարբերակներ է դիտարկում ձմեռային տրանսֆերային պատուհանի համար’