Դոնալդ Թրամփը կմեկնաբանի Հոլիֆիլդ-Բելֆորտ մենամարտը

51

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի միլիոն դոլար հոնորար կստանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդի մենամարտը մեկնաբանելու համար: Այս մասին հաղորդում է Sky News-ը։

58-ամյա ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկի մրցակիցը կլինի UFC-ի նախկին չեմպիոն Վիտոր Բելֆորտը։

«Ես սիրում եմ լավ մարտիկների և գերազանց մենամարտեր։ Անհամբեր սպասում եմ շաբաթ օրվա մենամարտին, որպեսզի տեսնեմ բռնցքամարտիկներին և արտահայտեմ իմ մտքերը»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Մենամարտը տեղի կունենա Հոլիվուդի Seminole Hard Rock Hotel & Casino արենայում՝ բռնցքամարտի կանոններով։ Հոլիֆիլդը փոխարինել է վեց քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դելահոյային, որը վարակվել է կորոնավիրուսով։ 48-ամյա Դելահոյան նախորդ մենամարտն անցկացրել է 2018-ին։

Նախորդ հոդվածըԱՊՀ երկրների առաջին խաղերում Հայաստանը նվաճել է 13 մեդալ
Հաջորդ հոդվածըՄեդվեդեւը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթած երրորդ ռուսաստանցին է