‘
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 28-ին կհանդիպի ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Հանդիպումը կանցկացվի փակ դռների հետեւում: Չի նշվում, թե ինչ թեմաներ են քննարկվելու:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Կանադան ու Մեքսիկան իրավունք են ստացել անցկացնել 2026թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը: ԱԱ-2026-ին մասնակցելու են 48 հավաքականներ:
‘