‘Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել նախագահի պաշտոնում’

1416

ԱՄՆ հանրապետական կուսակցության՝ Քլիվլենդում (Օհայո նահանգ) կայացած համագումարում Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել նախագահի պաշտոնում:

«Միասին մենք մեր կուսակցությունը կտանենք Սպիտակ տուն, կվերադարձնենք երկրում անվտանգությունը, զարգացումն ու խաղաղությունը»,- հայտարարել է Թրամփը՝ նաև հավաստիացնելով, որ նախագահ դառնալով՝ ԱՄՆ-ում կապահովի «օրինականությունն ու կարգուկանոնը»:

Թրամփը նաև խոստացել է պատ կառուցել ԱՄՆ սահմանին: «Մենք մեծ սահմանային պատ կկառուցենք, որպեսզի դադարեցնենք անօրինական ներգաղթը, կազմակերպված հանցավորությունը և բռնությունը, դադարեցնենք թմրանյութերի հոսքը դեպի մեր քաղաքներ»,- ասել է նա:

Միլիարդատերը խոստացել է նաև իջեցնել հարկերը և երկրում միլիոնավոր նոր աշխատատեղեր ստեղծել, ինչի շնորհիվ Միացյալ Նահանգներ կհոսեն «տրլիոնավոր դոլարներ»:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Դատեք ինքներդ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի նախագահը խոստացել է վերակազմավորել երկրի զինված ուժերը’