‘Դոնալդ Թրամփի փեսան, պարզվում է՝ բելառուս պարտիզանների թոռ է’

1740

Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, բելառուս պարտիզանների ուղղակի ժառանգն է: Նա այդ մասին պատմել է իրեն պատկանող The New York Observer թերթում:

Քուշների ընտանիքի արմատները, նրա խոսքով, հասնում են բելառուսական Նովոգրուդոկ շրջկենտրոնը: «Ես հոլոքոստը վերապրած մարդկանց թոռ եմ»,- գրել է Քուշները:

Նախնիների մասին հիշողությունները, Քուշների համոզմամբ, իրեն օգնում են «տեսնել տարբերությունն իրական ու վտանգավոր անհանդուրժողականության և քաղաքական միավորներ հավաքելու նպատակով կպցրած պիտակների միջև»:

Նա նկատի ունի այն, որ վերջերս Թրամփի քաղաքական հակառակորդները նրան մշտապես մեղադրում են հրեատյացության մեջ և այն բանում, թե նա, իբր, իր նախընտրական պայքարում օգտագործում է սպիտակ ռասայի գերազանցության կողմնակիցների մտքերը:

«Իրականում ամեն ինչ շատ պարզ է. Դոնալդ Թրամփը ոչ հրեատյաց է, ոչ էլ ռասիստ»: Դրանում Թրամփի փեսան համոզվել է անձնական փորձով: Քուշների կարծիքով՝ իր և Թրամփին դատապարտող մարդկանց տարբերությունն ամփոփվում է այս բառերում՝ «ես նրան անձամբ եմ ճանաչում, իսկ նրանք՝ ոչ»:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օբաման և Պուտինը քննարկել են Սիրիայի, Դոնբասի և Ղարաբաղի հարցերը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)’