ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն սկսել է նախագահական ընտրարշավը՝ այցելելով Նյու Հեմփշիր և Հարավային Կառոլինա նահանգներ, կիրակի օրը հաղորդել է CNBC հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ քարոզչական միջոցառումները տարբերվել են «հազարավոր համախոհների առջև» Թրամփի համար սովորական «աղմկոտ հանրահավաքներից»։ Այսպես, Կոլումբիայում (Հարավային Կառոլինա նահանգ) նախկին նախագահը հանդիպել է ընդամենը 200 ամերիկացու հետ։
Թրամփի օգնականները սա համարում են առաջին քայլը 2024 թ․ նախընտրական արշավի հրապարակային փուլում։ Իր ելույթում Թրամփը կենտրոնացել է արտաքին քաղաքականության վերաբերյալ Ջո Բայդենի վարչակազմի որոշումները քննադատելու վրա։
Թրամփը նոյեմբերի 15-ին է հայտարարել, որ մասնակցելու է 2024 թ․ նախագահական ընտրություններին։ Շատ հանրապետականներ նույնպես դիտարկում են սեփական թեկնածություններն առաջադրելու հնարավորությունը։ Մասնավորապես, հնարավոր է` Նյու Հեմփշիրի նահանգապետ Քրիս Սունունուն և Հարավային Կառոլինայի նախկին նահանգապետ Նիքի Հեյլին առաջադրեն իրենց թեկնածությունը։
Փոխանցում է tass.ru-ն։