Փարիզյան ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն դարպասապահ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
23-ամյա դարպասապահը լավագույն քառյակում հետ է թողել «Մարսելի» դարպասապահ Անտոնի Լոպեշին, Ալբան Լաֆոնին «Նանտից» եւ Վալտեր Բենիտեսին «Նիցայից»։
Ֆրանսիայի առաջնության ավարտին մնացել է մեկ տուր։ Չեմպիոնի տիտղոսն ապահովել է ՊՍԺ-ն։
Անցած տարի Ֆրանսիայի առաջնության լավագույն դարպասապահ էր ճանաչվել ՊՍԺ-ի կոստառիկացի խաղացող Կեյլոր Նավասը։