‘Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից’

2234

Իտալական «Միլան»-ի դարպասապահ Ջիանլուիջի Դոնարուման կարող է հրաժարվել իր գործակալ Մինո Ռայոլայի ծառայություններից:

Football Italia-ն հաղորդում է, որ դարպասապահի ծնողները և նրա գործակալը տարբեր կարծիքներ ունեն ֆուտբոլիստի ապագայի հարցում: Ռայոլան գտնում է, որ Դոնարուման պետք է ընդունի Մադրիդի «Ռեալ»-ի տրանսֆերային առաջարկը: Իտալացի խաղացողի ծնողներն էլ կարծում են, որ ֆուտբոլիստը պետք է շարունակի ելույթները հարազատ ակումբի կազմում:

Իրադրությունների այսպիսի զարգացումը կարող է ստիպել, որ խաղացողն այլևս չհամագործակցի Ռայոլայի հետ: Նախկինում այդպես էր վարվել նաև «Նապոլի»-ի կիսապաշտպան Մարեկ Համշիկը, որին Ռայոլան ստիպում էր հեռանալ նեապոլիտական ակումբից:

Նախորդ հոդվածը‘Ո՞ւմ է վաճառում «Արսենալը» ‘
Հաջորդ հոդվածը‘Հաջորդ շաբաթ «Մանչեսթեր Սիթի»-ն երկու նոր ֆուտբոլիստ կունենա’