‘Դոնբասը լրագրողների համար ամենավտանգավոր վայրերից մեկն է’

664

Ուկրաինայի արևելքը դարձել է աշխարհում ամենավտանգավոր վայրերից մեկը լրագրողների աշխատանքի համար, ասվում է «Լրագրողներ՝ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցում:

Այս տարվա մայիսից մինչև օգոստոս Ուկրաինայի արևելքում զոհվել է վեց լրագրող: RSF-ի զեկույցի համաձայն՝ զոհված լրագրողների ընդհանուր թիվն աշխարհում (66)  մի փոքր նվազել է՝ անցյալ տարվա համեմատ (անցյալ տարի աշխարհի տարբեր երկրներում սպանվել է 71 լրագրող):

Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը շարունակում է մնալ Սիրիան. այս տարի այնտեղ զոհվել է 15 լրագրող:

2014 թ. «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպությունն արձանագրել է լրագրողների առևանգման 119 դեպք, դրանցից 33-ը՝ Ուկրաինայում, 29-ը՝ Լիբիայում, 27-ը՝ Սիրիայում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն քննարկում է ՀՀԿ եւ ՀՅԴ հեղինակած հայտարարությունն ընդդեմ բռնությունների ‘
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույց Դրեզդենում՝ ընդդեմ «Արևմուտքի իսլամացման»’