‘Դոնբասի աշխարհազորը ներկայացրել է հրադադարի իր պայմանները’

1029

Դոնբասում զինադադարի մասին Մինսկի  համաձայնագրի կատարումը կախված է ուկրաինական զինված ուժերից: Դոնեցկի լուրերի գործակալության մամուլի կենտրոնում, ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության պաշտպանության նախարարության, կորպուսի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը: 

Նրա խոսքերով, աշխարհազորայինները «պատրաստ են ի կատար ածել» մինսկյան բանակցություններին մասնակցած ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի կամքը: «Մենք կփորձենք դադարեցնել կրակը: Բայց, հասկացե′ք, եթե պետք է կրակեն եւ չկատարեն պայմանները, մենք ստիպված կլինենք պատասխանել: Հետեւաբար, ամեն ինչ կախված կլինի ուկրաինական կողմից»,-  ընդգծել է նա: «Մենք պատրաստ ենք, ինչպես, որ նախատեսված է, փետրվարի 15-ի ժամը 00:00-ից դադարեցնել կրակը»,- նշել է Բասուրինը:
Հինգշաբթի, փետրվարի 12-ին, Մինսկում՝ «նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքում, կողմերը համաձայնագիր ստորագրեցին, ինչը ենթադրում է այդ թվում եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցում Դոնբասում, ինչպես նաեւ ծանր զինտեխնիկայի եւ հրետանու աստիճանաբար դուրսբերում շփման գծից:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հիվանդասենյակ N6, կամ` դեռ երկա՞ր «պըտի» սրանց հանդուրժենք ‘
Հաջորդ հոդվածը‘Սահակաշվիլին հայտարարել է, որ համակարգելու է Ուկրաինային զենքի մատակարարումը ‘