‘Դոնեցկը հրաժեշտ է տվել Զախարչենկոյին’

1540

Տասնյակ հազարավոր մարդիկ (որոշ աղբյուրների համաձայն՝ մինչև 200 հազար) կիրակի օրը հավաքվել են Դոնեցկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի մոտ՝ հրաժեշտ տալու Ալեքսանդր Զախարչենկոյին:

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարը մահացու վիրավովել էր ուրբաթ օրը, քաղաքի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Կիրակի օրը Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ ԴԺՀ  ղեկավարի դեմ 2014 թ. հարուցված քրեական գործը՝ «ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու» վերաբերյալ, փակված է:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ռամոս. Կուրտուան հրաշալի դարպասապահ է, բայց պետք չէ մոռանալ Նավասի գերազանց մրցաշրջանները’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվան մտահոգ է ՀՀ-ում ծավալված իրադարձությունների առթիվ, բայց դրանք Հայաստանի ներքին գործն են’