‘Դոնեցկի անջատականների առաջնորդ Բորոդայը մեկնել է Ռուսաստան’

782

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը մեկնել է Ռուսաստան, տեղեկացրել է նրան փոխարինող ՝ Մերձդնեստրի պետանվտանգության նախկին  նախարար Վլադիմիր Անտյուֆեևը: Վերջինս ընդգծել է, որ Բորոդայը Մոսկվա է մեկնել «հումանիտար հարցեր լուծելու» և տեսնելու, թե ինչպես է Ռուսաստանն ընդունում փախստականներին: Անտյուֆեևը չի հայտնել, թե Բորոդայը երբ է մտադիր վերադառնալ:

Այս ամիս ավելի վաղ  հրաժարական էր տվել այն ժամանակ Մոսկվայում գտնվող՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Դենիս Պուշիլինը:

Վլադիմիր Անտյուֆեևը Լատվիայի կողմից որոնվում է 1991 թվականից՝ Ռիգայի ՕՄՕՆ-ում «վերակառուցման» ժամանակաշրջանում իր գործունեության առնչությամբ: Չճանաչված Մերձդնեստրի մոլդովական հանրապետությունում, որտեղ նա 20 տարի շարունակ զբաղեցրել է անվտանգության նախարարի պաշտոնը, նրա դեմ քրեկան գործ է հարուցվել 2012 թ.՝ գաղտնի փաստաթղթեր գողանալու կասկածանքով:

ԴԺՀ-ում Անտյուֆեևը «անվտանգության նախարարի» պաշտոնում փոխարինել է Ալեքսանդր Խոդակովսկուն, ով Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե անջատականներն ունեին «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ, որոնցից, վարկածներից մեկի համաձայն՝ խփվել է մալայզիական MH17 ավիալայները:

Փորձագետներից ոմանք կասկածում են, թե անջատականների առաջնորդներն ուզում են «տեղը դնել» «Ռուսաստանի ղեկավարությանը». Խոդակովսկին և Պուշիլինը ծնունդով Ուկրաինայի արևելքից են, մինչդեռ Բորոդայը, Անտյուֆեևը և ինքնահռչակ ԴՊՀ-ի զորքերի հրամանատար Իգոր Գիրկինը (Ստրելկով) Ռուսաստանի քաղաքացիներ են: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Աֆղանստանում պայթեցրել են նախագահի եղբորը (հորեղբոր տղային)’
Հաջորդ հոդվածը‘Նեթանյահուն կոչ է արել պատրաստվել երկարատև պատերազմի Գազայի հատվածում’