‘Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Բորոդայը հրաժարական է տվել’

863

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարներից մեկը՝ Ալեքսանդր Բորոդայը, հայտարարել է, որ լքում է պաշտոնը:

Բորոդայի տեղը կզբաղեցնի Դոնեցկում «Оплот» («Պատվար») կազմակերպության  հրամանատար, այդ կազմակերպության ղեկավար Եվգենի Ժիլինի մերձավոր զինակից Ալեքսանդր Զախարչենկոն:

Բորոդայն ինքը խոստացել է, որ կմնա ԴԺՀ-ի ղեկավար կազմում՝ հավաստիացնելով, որ չի հեռանալու Դոնեցկից, միայն  ավելի հաճախ կայցելի Մոսկվա: «Կզբաղեցնեմ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը՝ փոխվարչապետի կարգավիճակով»,- ասել է նա մամլո ասուլիսում:

Հինգշաբթի օրը Բորոդայի twitter-յան էջում մի քանի անգամ հայտնվել ու անհետացել են իրար բացառող տեղեկություններ նրա պաշտոնաթողության վերաբերյալ: Նախ՝ Բորոդայը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս, հեռո հեռացրել էր այդ հաղորդագրությունն ու հայտարարել, թե հակերները կոտրել են իր էջը, և ինքը ոչ մի տեղ էլ  մտադիր չէ գնալ, որից հետո կրկին գրել էր  պաշտոնից հեռանալու մասին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կդադարեցվի Սմբատ Զորավարի, Սեւանի փողոցների եւ Արշակունյաց պողոտայի ջրամատակարարումը’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժ Իրանում. Ցնցումները զգացվել են նաեւ ՀՀ տարածքում’