‘Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում մահապատիժ նախատեսող օրենսգիրք է ընդունվել’

894

Ինքնահռչակ Դոնեցկի ժողորդական հանրապետությունում հաստատվել է քրեական օրենսգիրքը, որը նախատեսում է մահապատժի կիրառում, այդ մասին, հղում անելով «ԴԺՀ»-ի լրատվական ծառայությանը, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ ռազմական դատարանները կարող են մահապատիժ նշանակել գնդակահարության միջոցով:

«Ժողովրդի պահանջն է` կանխել հանցավոր գործունեությունը: Դրա համար անհրաժեշտ է արմատական միջոցներ ձեռնարկել, որոնք հիմնված կլինեն իրավաբանական դրույթների վրա», — փաթեթի ընդունման կապակցությամբ ասել է կազմավորման փոխվարչապետ Վլադիմիր Անտյուֆեեւը:

Մեկ այլ փոխվարչապետ` Ալեքսանդր Կարամանը նշել է, որ քրեական օրենսգրքի որոշ դրույթներ կմեղմվեն տարածաշրջանում պատերազմի ավարտից հետո:

«ԴԺՀ»-ի վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն նշել է, որ ընդունված օրենսգրքի հիմքում ՌԴ օրենսդրությունն է, եւ այստեղ մահապատիժը նախատեսվում է առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում: 

Նախորդ հոդվածը‘Wikileaks-ի հիմնադիրը մտադիր է լքել Էկվադորի դեսպանատունը’
Հաջորդ հոդվածը‘Ջասթին Բիբերին տուգանել են կապիկի պատճառով’