‘Դոնեցկի մարզի հանքահորերից մեկում պայթյուն է տեղի ունեցել’

652

Հինգշաբթի գիշերը Դոնեցկի մարզի Շախտյորսկի շրջանի Կիրովսկոե քաղաքում՝ «Գրանդ-Ինվեստ-Պլյուս» ընկերության հանքավայրում, 300 մ խորության վրա տեղի է ունեցել գազաօդային խառնուրդի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:

Ինչպես հաղորդել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի կենտրոնը, պայթյունը որոտացել է գիշերը, տեղական ժամանակով ժամը 3.39-ին: Առավոտյան ժամը 7.00-ի դրությամբ՝ փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում էին: Պայթյունի ժամանակ հանքահորում են եղել ինը հանքափորներ, որոնց ճակատագիրն անհայտ է:

Հանքավայրի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Արեգ Գևորգյան. Սեպտեմբերին` Ազատության հրապարակում’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը՝ այսօր’