‘Դոնեցկի մարզում 9 երեխա պայթել են արկի վրա’

571

Դոնեցկի մարզի Բերեստովայա գյուղում ինը երեխա պայթել են արկի վրա, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

«Մի քանի ժամ առաջ  անչափահաս երեխաները բակ են բերել ինչ-որ պայթյունավտանգ առարկա, որը նրանք գտել են գրոհայինների դիրքերի շրջանում: Հնարավոր է՝ դա եղել է ական կամ արկ: Հզոր պայթյուն է տեղի ունեցել: Հետաքննությունը կպարզի, թե դա ինչ առարկա է եղել, և ինչպես է այդ ամենը տեղի ունեցել,- տեղեկացրել է Գերաշչենկոն, ապա հավելել:- Ինը հոգի տեղափոխվել է հիվանդանոց, բոլորը՝ ծանր վիճակում, պահանջվում է ոտքերի և ձեռքերի անդամահատում: Ոմանք լրիվ կուրացել են: Առավել ծանր վիճակում է՝ կյանքի ու մահվան սահմանագծին՝ մեկ տարեկան երեք ամսական մի երեխա, որը, դժբախտաբար, նույնպես եղել է այդ բակում»:

 Նախարարի խորհրդականը տեղեկացնում է նաև, որ բոլոր վիրաբույժներն ու վերակենդանացման բրիգադները ոտքի են հանվել՝ շտապ վիրահատություններ կատարելու համար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կոռումպացված «Նուբարաշեն» ՔԿՀ-ն’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդ»-«Ինտեր» 0:0 (11 մետր. 5:3) (տեսանյութ)’