Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ակումբները ապրիլի 26-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսում որոշել են ավարտել մրցաշրջանը եւ վերջնական համարել պատերազմից առաջ, փետրվարի 24-ի դրությամբ եղած արդյունքները։
Չեմպիոն է ճանաչվել Դոնեցկի «Շախտյորը», որը 19 տուրից հետո 48 միավորով առաջատարն էր։ Որոշվել է պարգեւատրության արարողություն չանցկացնել, հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայում Ուկրաինան կներկայացնեն «Շախտյորն» ու Կիեւի «Դինամոն», Եվրոպայի լիգայում՝ «Դնեպր-1»-ը, Կոնֆերենցիաների լիգայում՝ «Զարյան» ու «Վորսկլան»։