‘Դոնեցկի «Օլիմպիկի» կիսապաշտպան Ալեքսեյ Գայը Հենրիխ Մխիթարյանի՝ Ադրբեջան չմեկնելու մասին’

910

«Գաբալային» նախկին ֆուտբոլիստ, ներկայումս Դոնեցկի «Օլիմպիկի» կիսապաշտպան Ալեքսեյ Գայը Tribuna.com-ին տված հարցազրույցում խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի՝ Ադրբեջան չմեկնելու մասին:

«Մխիթարյանի օրինակը ես ինձ վրա զգացի, երբ խաղում էինք «Բորուսիայի» հետ, իսկ նա չեկավ թիմի հետ: Հասկանում եմ, այնտեղ կոնֆլիկտ կա, տարածքների համար կռվում են: Բայց երբ մտածում ես՝ ինչպե՞ս կարող է Հենրիխ Մխիթարյանը լինել Ադրբեջանի թշնամին որպես ֆուտբոլիստ: Նա մարդ է, ով զբաղվում է սիրելի գործով: Նա տարածք չի վերցնում: Իսկ նրան զրկում են անել իր սիրելի գործը Ադրբեջանում: Ինձ համար նման դեպքերն անհասկանալի են»,-ասել է Ալեքսեյ Գայը:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խաղարկությունում արդեն 2 անգամ Մխիթարյանը չի մասնակցել Ադրբեջանի տարածքում կայացած խաղերին ընդդեմ «Գաբալայի» և «Քարաբախի»:

Նախորդ հոդվածը‘Ինչը խանգարեց Սալոմե Զուրաբիշվիլիին հաղթելու առաջին փուլում’
Հաջորդ հոդվածը‘Քանյե Ուեսթը աֆրոամերիկացիներին կոչ է անում լքել Դեմոկարատական կուսակցության շարքերը’