‘Դոնեցկում հայտնաբերել են ռուս լրագրողներից մեկի այրված մարմինը’

950

Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ Ստեժնոյե քաղաքի մոտակայքում հայտնաբերվել է ռուս լրագրողներից մեկի այրված մարմինը: Այս մասին ԵԱՀԿ փորձագետներին հայտնել է  անջատողականների, այսպես կոչված, «արտաքին գործերի նախարարի տեղակալը»: Միիջազգային փորձագետները հստակ չեն նշում, թե հատկապես ո՛ր ռուս լրագրողի մասին է խոսքը:

Հնարավոր է, որ դա «Россия сегодня»-ի ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինն է, որն օգոստոսի 5-ին կորել էր Ուկրաինայի տարածքում և մինչ օրս կապի դուրս չի եկել:  Ավելի վաղ Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գարասչենկոն հայտարարել էր, որ Ստենինը ձերբակալվել է ուկրաինական հատուկ ծառայության աշխատակիցների կողմից: «Նա մասնակցություն է ունեցել Շախտյորսկում իրականացված սպանություններին եւ խոշտանգումներին: Ամբողջ աշխարհին ցնցել են նրա կողմից արված  լուսանկարները, որտեղ սկզբում տեսնում ենք վիրավոր զինվորի, իսկ մեկ օր անց` մեկ այլ նկարում նույն զինվորին՝ սպանված: Մենք կարծում ենք, որ Անդրեյը, հնարավոր է, մասնակցել է ահաբեկչական գործողությունների: Դա արդեն լրագրություն չէ, այլ աջակցություն ահաբեկչությանը»,- ասել է նա՝ հավելելով, որ տեղեկացված չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Ստենինը: 

Նախորդ հոդվածը‘Էստոնիայի նախագահի կինը համբուրվել է անծանոթ տղամարդու հետ’
Հաջորդ հոդվածը‘Ֆիննախը Արարատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերել’