‘Դոնեցկում հրետանային ռմբակոծության հետեւանքով զոհվել են խաղաղ բնակիչներ’

687

Դոնեցկի Մոսպինո արվարձանի ուղղությամբ հրետանային ռմբակոծության հետեւանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, ոչնչացվել բնակելի տներ եւ ենթակառուցվածներ: Նախնական տվյալներով՝ կա երկու զոհ, հայտնում է քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը: Մասշտաբային փլուզումների մասին տեղեկությունները այս պահին ճշտվում են:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել Դոնեցկում տեղի ունեցող գիշերային կրակոցների մասին: Տեղի բնակիչների խոսքերով՝ քաղաքի կենտրոնական շրջաններում պարբերաբար լսվում են կրակոցներ եւ պայթյուններ:

Քաղաքային ծառայությունները, այնուամենիվ, շարունակում են էլեկտրաէներգիայի վերականգման, գազի մատակարարման, տրանսպորտի եւ կոմունալ ծառայությունների կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: 

Նախորդ հոդվածը‘Գայսկոյնը հնարավոր է մարզադաշտ վերադառնա ‘
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’