‘Դոնեցկում Մխիթարյանի համար հերթ են կանգնել. Տեսանյութ’

605

Շատ կցանկանայի ընտանիք կազմել: Ամենակարեւորն այն է, որ հանդիպեմ համապատասխան աղջկա, ով ամբողջ կյանքի ընթացքում հավատարիմ կլինի ինձ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փետրվարի 10-ին ներկայացրել է «Շախտյոր» ամսագրի հունվար ամսվա համարը: «Դոնեցկ Սիթի» առեւտրի կենտրոնում կայացած արարողության ժամանակ 24-ամյա Մխիթարյանը լուսանկարվել է երկրպագուների հետ՝ բաժանելով ինքնագրեր:

«Կփորձեմ «Բորուսիայի» դարպասը խփել այնքան գոլ, որքան կարող եմ։ Գլխավորը թիմի հաղթանակն է։ Եթե մենք հաղթենք, դա ավելի կարեւոր կլինի, քան գոլերի քանակը:

Պայմանագիրս «Շախտյորի» հետ նախատեսված է մինչեւ 2015-ը եւ մինչեւ համաձայնագրի ավարտը մտադիր չեմ այլ ակումբ տեղափոխվել: Կաշխատեմ գոլեր խփել, որպեսզի արժանանամ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։ Սակայն Լիոնել Մեսին արդեն 34 գոլի հեղինակ է դարձել, եւ նրա հետ մրցակցելը բարդ կլինի:

Շատ կցանկանայի ընտանիք կազմել: Եթե, իհարկե, ժամանակ լինի: Ամենակարեւորն այն է, որ հանդիպեմ համապատասխան աղջկա, ով ամբողջ կյանքի ընթացքում հավատարիմ կլինի ինձ»,- ասել է Մխիթարյանը:

Մխիթարյանի եւ երկրպագուների հանդիպման բոլոր մանրամասներին, հարց ու պատասխանին, ինչպես նաեւ ֆոտոռեպորտաժին կարող եք ծանոթանալ այստեղ:

Sport.News.am

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ փետրվարի 11-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’