‘Դոնի Ռոստովում աղետի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ’

1551

Մարտի 19-ի գիշերը Դոնի Ռոստովում աղետի է ենթարկվել FlyDubai ավիաընկերության Դուբայից  ժամանող «Բոինգ-737»-ը:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 61-62 մարդ: Աղետի պատճառ կարող են եղած լինել եղանակային վատ պայմանները:

Ինքնաթիռը կործանվել է Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջքի գնալիս, թռիչքուղուց մոտավորապես 250 մ հեռավորության վրա: Ստույգ հայտնի է, որ ինքնաթիռում եղել է 55 ուղևոր, հիմնականում՝ ռւսաստանցիներ: Օդանավի անձնակազմը բաղկացած է եղել վեց կամ յոթ հոգուց: Աղետի հետևանքով բոլորը զոհվել են:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կլիչկո-Ֆյուրի ռեւանշ-մենամարտը տեղի կունենա հունիսի 4-ին’
Հաջորդ հոդվածը‘Համաշխարհային առաջնորդները՝ սոցցանցերում’