‘Դոնի Ռոստովում թալանել են ոսկու խանութը’

719

Երկու զինված կողոպտիչներ Դոնի Ռոստովի ոսկերչական իրերի խանութից գողացել են խոշոր արժեքի զարդեղեն, շաբաթ օրը Интерфакс-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամլո ծառայությունից:

Ուրբաթ երեկոյան երկու հոգի ներխուժել են Ստանիսլավսկու փողոցում գտնվող ոսկու խանութ և վաճառողին սպառնալով, ենթադրաբար՝ ատրճանակով՝ կողոպտել 15 միլիոն ռուբլու ոսկեղեն, ապա նստել են ավտոմեքենան և գնացել անհայտ ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ «Կողոպուտ» հոդվածով:

Նախորդ հոդվածը‘MH17. Նիդեռլանդների ՌՈ-ն ժամանել է Ուկրաինա’
Հաջորդ հոդվածը‘Ռուս ուղղափառ եկեղեցին կրկին կնշի Սթափության օրը’