‘Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունը՝ Վերին Լարսում ստեղծված իրավիճակի մասին. «որոշակի կուտակումներ են առաջացել»’

1216

Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը պարզաբանել է Վերին Լարս անցակետուն ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ shamshyan.com կայքը գրել էր, որ Լարսի անցակետում արտակարգ իրավիճակ է և ուշաթափություններ. 10 կիլոմետրից ավելի հերթ է գոյացել, առանց պատճառաբանության 1000-ից ավելի հայերի թույլ չեն տալիս սահմանը անցնել: Սպասողական վիճակում հայտնված հայերը Հայաստանի Արտգործնախարարությանից խնդրել են կապ հաստատել անցակետի անձնակազմի հետ և ստեղծված իրավիճակի հետ կապված փորձեն լուծումներ գտնել:

Եվ այսպես, Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ Վերին Լարսի անցակետը բնականոն կերպով գործում է, և որ որոշակի կուտակումներ են առաջացել մարդկանց` սովորականից ավելի մեծ հոսքի արդյունքում:

Նախորդ հոդվածը‘Մահացել է բանաստեղծուհի Մետաքսեն’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանը Մաքսային միություն անդամակցելու համար $100 մլն կհատկացնի Ղրղզստանին’