‘Դոնրտմունդի «Բորուսիան» նյարդային հաղթանակ է տանում «Աուգսբուրգի» հանդեպ’

1083

Խփելով երեք գնդակը, Յուրգեն Կլոպի թիմը բաց թողեց երկուսը՝  մի կերպ պահպանելով հաղթական հաշիվը:

Ոչ «Բորուսիան», ոչ էլ «Աուգսբուրգը» չէին ցանկանում այս մարտը տանուլ տալ. չէ որ այնքան էլ հաճելի չէ առաջնությունն սկսել պարտություններով: Առաջին խաղափուլի համեմատությամբ, որտեղ դորտմունդցիները զիջեցին «Բայերին» 0:2 հաշվով, Յուրգեն Կլոպը փոփոխություններ էր մտցրել մեկնարկային կազմում: Առաջին հերթին դարպասի մոտ էր վերադարձել թիմի հիմնական դարպասապահը՝ Ռոման Վայդենֆելերը: Առաջին րոպեներից դաշտ դուրս եկան Սուբուտիչն ու Գրոյսկրոյտցը՝Հինտերի և Իմոբիլեի փոխարեն: Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Նա շատ ակտիվ էր՝ ողջ հանդիպման ընթացքում և անընդհատ  հայտնվում էր մրցակցի դարպասի մոտ: «Բորուսիայի» հաղթական գոլի ժամանակ Ադրիան Ռամոսը գրավեց դարպասը Մխիթարյանի հարվածից հետո: Մրցավեճի վերջին րոպեներին նրա նկատմամբ խախտեցին կանոնները տուգանային հրապարակում, սակայն մրցավարը 11 մետրանոց չնշանակեց:   

«Բորուսիան» խաղն սկսեց հարձակումներով, որոնցից մեկը վարպետորեն օգտագործեց Յուրգեն Կլոպի թիմը: Սկզբից աջից առաջ շարժվեց Մխիթարյանը  և գնդակը փոխանցեց կենտրոն՝Մարկո Ռոյսին: Վերջինիս արդեն ոչինչ չէր խանգարում տուգանային հրապարակ մտնելու և  խփելու շատ գեղեցիկ գոլ: Հակառակորդ թիմի ֆուտբոլիստները դեռ չէին հասցրել ուշքի գալ այս գոլից հետո, երբ գրանցվեց երկրորդը: Այս անգամ աչքի ընկավ Սոկրատիս Պապաստատոպուլոսը:

Երկրորդ խաղակեսն «Աուսբուրգի» ֆուտբոլիստներն ավելի ակտիվ սկսեցին: Այս թիմի ֆուտբոլիստները փորձում էին մոտենալ դորտմունդցիների տուգանային հրապարակին, սակայն նրանց բոլոր փորձերն ավելի հաճախ ավարտվում էին Դորտմունդի սուր հակագրոհներով:

Այս հանդիպման վերջաբանը դարձավ ամենարդյունավետը: Նախ բորուսիացի Անդրիան Ռամոսն իր նոր թիմի կազմում խփեց առաջին գոլը՝ հաշիվը դարձնելով 3:0: Աուգսբուրգցիներն այլևս ոչին չունեին կորցնելու և սկսեցին խաղալ առավել համարձակորեն: Արդյունքը քիչ անց արդեն ակնհայտ էր: Գոլերի հեղինակներ դարձան Ռաուլ Բոբադիլյան և Տիմ Մատավժը:

 

Խաղից հետո WhoScored-ի գնահատականները

ԱՈՒԳՍԲՈՒՐԳԲՈՐՈՒՍԻԱ ԴՈՐՏՄՈՒՆԴ

2-3 (0-2)

MC

 

0-1՝ Մարկո Ռոյս 12՛, 0-2՝ Սոկրայոտիս Պապաստատոպուլոս 15՛, 0-3՝ Ադրիան Ռամոս 79՛, 1-3՝ Ռաուլ Բոբադիլյա 83՛, 2-3՝ Տիմ Մատավժ 90՛

 

ԱՈՒԳՍԲՈՒՐԳ. 35.Մարվին Հիտց, 2.Պոլ Վերհախ, 5.Ռագնար Կլավան, 12.Աբդուլ Ռահման Բաբա, 18.Յան-Ինգվեր Կալսեն-Բրակեր, 8.Մարկուս Ֆոյլներ (23.Տիմ Մատավժ, 69), 10.Դանիել Բայեր, 13.Տոբիաս Վերներ, 7.Հալիլ Ալթինթոփ, 9.Շոն Պարկեր (25.Ռաուլ Բոբադիլյա, 61), 34.Նիկոլա Ջուրջիչ (21.Դոմինիկ Կոր, 82)

ԲՈՐՈՒՍԻԱ ԴՈՐՏՄՈՒՆԴ. 1.Ռոման Վայդենֆելլեր, 4.Նեվեն Սուբոտիչ, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 26.Լուկաշ Պիշչեկ, 37.Էրիկ Դուրմ, 5.Սեբաստյան Կել, 10.Հենրիխ Մխիթարյան, 11.Մարկո Ռոյս (7.Յոնաս Հոֆման, 87), 14.Միլոշ Յոյիչ (6.Սվեն Բենդեր, 64), 19.Կեվին Գրոսկրոյց (20.Ադրիան Ռամոս, 73), 17.Պյեր Օբամեյանգ

 

Զգուշացում՝ Պոլ Վերհախ 43՛ (Ա), Տոբիաս Վերներ 43՛ (Ա), Միլոշ Յոյիչ 54՛ (Բ), Նեվեն Սուբոտիչ 70՛ (Բ), Սվեն Բենդեր 73՛ (Բ)
Մրցավար՝ Կնուտ Կիրխներ (Գերմանիա)

 

53

ԳՆԴԱԿԻ %

47

11 (2)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

22 (9)

8

ՏՈՒԳԱՆՔ

12

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

8

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը Երևանում անցնում է ստացիոնար բուժում’
Հաջորդ հոդվածը‘Ալժիրում ուկրաինական օդանավ է վթարի ենթարկվել’