‘Դոպինգ սկանդալ՝ Եվրո-2016-ից հետո’

1974

Գերմանական «Բիլդ» թերթի կարծիքով` Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները դոպինգ են օգտագործել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Գերմանիայի հետ կիսաեզրափակիչ խաղին:

Լրատվամիջոցը իր տրամադրության տակ լուսանկար ունի, որն արվել է հանդիպումից հետո, ֆրանսիացիների հանդերձարանում: Դրանում լավ երեւում է, որ Ֆրանսիայի հավաքականի բժիշկներն իրենց ձեռքի տակ ունեցել են «Գուրոնսան» դեղամիջոց, որն իր մեջ կոֆեին պարունակում է:

«Բիլդ»-ը նաեւ հայտնում է, որ իրենք տեղյակ են, թե ֆրանսիացի որ ֆուտբոլիստներն են օգտվել այդ դեղամիջոցից եւ ՈՒԵՖԱ-ից պահանջել են լրացուցիչ դոպինգ ստուգում անցկացնել նրանց մոտ:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանի դեբյուտը նախատեսված է հուլիսի 16-ին’
Հաջորդ հոդվածը‘Նիսում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ. կան տասնյակ զոհեր’