‘Դորտմունդի «Բորուսիայի» հաղթեց և նվաճեց Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)’

989

Դորտմունդի «Բորուսիան» նվաճեց Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Դրեզդենում կայացած խաղում Յուրգեն Կլոպի թիմը 2:0 հաշվով առավելության հասավ երրորդ բունդեսլիգայում հանդես եկող Դրեզդենի «Դինամոյի» նկատմամբ: Հաշիվը բացեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, որը 50-րդ րոպեին օգտվեց դաշտի տերերի պաշտպանի կոպիտ սխալից: Պաշտպանը փորձում էր հետ փոխանցում կատարել, սակայն գնդակը հայտնվեց Իմոբիլեի մոտ, որը մենակ դուրս եկավ դարպասապահ Պատրիկ Վիգերսի դեմ և գրավեց դարպասը: Իմոբիլեն աչքի ընկավ նաեւ վերջին րոպեին: Գոլային փոխանցում կատարեց Յակուբ Բլաշչիկովսկին:

«Բորուսիայի» հաղթանակին նպաստեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, որը մեկնարկային կազմում չէր, սակայն արդեն 24-րդ րոպեին փոխարինեց թիմի առաջատար Մարկո Ռոյսին: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք ստացավ և բժիշկների օգնությամբ լքեց խաղադաշտը:

ԴԻՆԱՄՈ ԴՐԵԶԴԵՆԲՈՐՈՒՍԻԱ ԴՈՐՏՄՈՒՆԴ

0-2 (0-0)

MC

 

0-1՝ Չիրո Իմոբիլե 50՛, 0-1՝ Չիրո Իմոբիլե 90՛

 

ԴԻՆԱՄՈ Դ.. 24.Պատրիկ Վիգերս, 4.Դենիս Էրդման, 5.Միխայել Հեֆելե, 7.Նիկլաս Կրուզեր (34.Մարվին Ստեֆանիակ, 66), 8.Նիլս Տեյշեյրա, 18.Յանիկ Մյուլեր (40.Կրիստիան Ֆիլ, 71), 23.Դավիդ Վրզոգիչ, 21.Կուրին Մոլլ, 22.Սինան Տեկերչի, 33.Ռոբերտ Անդրիխ (10.Լուկա Դյուհոլտց, 54), 11.Ջասթին Էյլերս

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 22.Միտչել Լանգերակ, 4.Նեվեն Սուբոտիչ, 15.Մատս Հումմելս, 29.Մարսել Շմելցեր, 5.Սեբաստյան Կել, 7.Սինձի Կագավա (20.Ադրիան Ռամոս, 67), 8.Իլկայ Գյունդոգան, 11.Մարկո Ռոյս (10.Հենրիխ Մխիթարյան, 24), 16.Յակուբ Բլաշչիկովսկի (6.Սվեն Բենդեր, 90), 21.Օլիվեր Կիրխ, 9.Չիրո Իմոբիլե

 

Զգուշացում՝ 49՛ (Դ), 75՛ (Դ), Յակուբ Բլաշչիկովսկի 84՛ (Բ)

Նախորդ հոդվածը‘Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը կպաշտպանեն Ավետիսյանների իրավահաջորդների շահերը’
Հաջորդ հոդվածը‘«Օլիմպիակոսի» նախագահը տուգանել է իր ակումբի ֆուտբոլիստներին Եվրոպայի լիգայից դուրս մնալու համար’