‘
Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցը կլինի «Վոլֆսբուրգը»:
Երկրորդ կիսաեզրափակիչում Վոլֆսբուրգ քաղաքի թիմը 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Արմինիայի» նկատմամբ:
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում «Բորուսիան» հաղթել էր գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիային»: Եզրափակիչը կայանալու է մայիսի 30-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» ստադիոնում:
‘