‘Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպանի պատասխանը Գվարդիոլային’

4563

Դորտմունդի «Բորուսիայի» սերբ պաշտպան Նեւեն Սուբոտիչը պատասխանել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հայտարարությանը: «Բորուսիայի» եւ «Բավարիայի» միջեւ Բունդեսլիգայի առաջին շրջանի խաղից հետո իսպանացի մասնագետը հայտարարել էր, որ Սուբոտիչը դորտմունդցիների թույլ օղակն է:

«Եթե նա այդպիսի բան է ասել, ի սեր Աստծո: Գվարդիոլան մարզիչ է եւ փորձում է հաջողության հասնել իր թիմի հետ: Եթե նա ինձ թույլ օղակ է համարում մեր թիմում, ապա այդ մասին թող ասի իր ֆուտբոլիստներին: Իսկ ես ունեմ այլ խնդիրներ եւ ինձ չի հետաքրքրում, թե ինչ է ասում Գվարդիոլան»,- Սուբոտիչի խոսքը մեջբերում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին «Բավարիան» Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում ընդունելու է Դորտմունդի «Բորուսիային»:

Նախորդ հոդվածը‘Ֆերգյուսոն. «Չնայած Նեյմարի տաղանդի մասին խոսակցություններին, նա այն դեռևս չի ցուցադրել»’
Հաջորդ հոդվածը‘ Ռիբերին բաց կթողնի «Բորուսիայի» հետ հանդիպումը’