‘Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը Լուկաշ Պիշչեկի հետ’

834

Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը 30-ամյա աջ պաշտպան Լուկաշ Պիշչեկի հետ: Այդ մասին հայտնել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը,- փոխանցում է Kicker-ը: Լեհ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2017 թվականը: Կողմերը որոշել են եւս մեկ տարով երկարաձգել համագործակցությունը: Պիշչեկը «Բորուսիայում» հանդես է գալիս արդեն 6-րդ մրցաշրջանը: 210 խաղում նա խփել է 10 գոլ, կատարել է 43 գոլային փոխանցում:

Ընթացիկ մրցաշրջանում Պիշչեկը մասնակցել է 19 հանդիպման, խփել է մեկ գոլ, կատարել է հինգ արդյունավետ փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Արազ Օզբիլիսը միացել է «Ռայո Վալյեկանոյին» ‘
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Անկախ մրցակցից, հաղթելու ենք Անգլիական լիգայի գավաթում»’