‘Դորտմունդի «Բորուսիան» հաղթել է ընկերական խաղում’

805

Իսպանական Լա Մանգայում հավաք անցկացնող Դորտմունդի «Բորուսիան» հունվարի 17-ին ընկերական խաղ անցկացրեց Բուխարեստի «Ստյաուայի» հետ՝ հաղթելով նվազագույն հաշվով: Դորտմունդցիների հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց վնասվածքից ապաքինված լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո շարունակում է մարզվել անհատական ծրագրով և դեռ չի կարող դուրս գալ խաղադաշտ: Օրեր առաջ «Բորուսիան» ընկերական խաղում նվազագույն հաշվով հաղթել էր նաև շվեյցարական «Սյոնին»:

Հիշեցնենք, որ Յուգեն Կլոպի թիմն այս տարվա առաջին պաշտոնական խաղն անցկացնելու է հունվարի 31-ին Լեւերկուզենում, որտեղ Բունդեսլիգայի 18-րդ տուրում մրցակիցը լինելու է «Բայերը»:

Ընկերական խաղ

«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) — «Ստյաուա» (Բուխարեստ, Ռումինիա) 

Յակուբ Բլաշչիկովսկի, 84

Նախորդ հոդվածը‘Արտագնա խաղում «Չելսին» ջախջախեց «Սուոնսիին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. «Այժմ ես վերահսկում եմ ինձ, իսկ մեկ շաբաթ առաջ` չէի կարողանում» ‘