‘Դորտմունդի «Բորուսիան» հայց կներկայացնի դատարան Դեմբելեի հարցով’

2435

Դեմբելեն դարձել է «Բարսելոնայի» նոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի տրանսֆերային նպատակը։ Վերջին օրերին տեղեկություն հայտնվեց, թե երիտասարդ ֆրանսիացին համաձայնեցրել է «Բարսելոնայի» հետ 5-ամյա պայմանագրի մանրամասները չնայած նրան, որ «Բորուսիան» չի թույլատրել ակումբին բանակցել իր խաղացողի հետ։

«Ուսման Դեմբելեն երկարատև պայմանագիր ունի ակումբի հետ։ Մենք ոչ մեկի հետ չենք բանակցում։ Հաջորդ մրցաշրջանում Դեմբելեն հանդես կգա «Բորուսիայում»։ Եթե շահագրգիռ ակումբները փորձում են բանակցել խաղացողի հետ՝ շրջանցելով մեր ակումբը, մենք կբողոքենք ՖԻՖԱ»,- ասել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը։

Նախորդ հոդվածը‘Լիոնել Մեսսին ճանաչվել է Բարսելոնայի` մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Անգլիական ֆուտբոլային ասոցիացիան դադարեցրել է համագործակցությունը բուքմեյքերների հետ’