Դորտմունդի «Բորուսիան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց Մարկո Ռոզեին, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
45-ամյա գերմանացի մասնագետը 2021թ․ հունիսին էր տեղափոխվել Դորտմունդ Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։
Մարկո Ռոզեի ղեկավարությամբ «Բորուսիան» 27 հաղթանակ է տարել 46 մրցաշարում։ Գերմանիայի առաջնությունում դորտմունդյան թիմը գրավեց երկրորդ տեղը՝ չեմպիոն «Բավարիայից» հետ մնալով 8 միավոր։