‘Դորտմունդի «Բորուսիան» պայմանավորվել է Մարիո Գյոտցեի հետ’

1463

Դորտմունդի «Բորուսիան» Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի հետ պայմանավորվել է պայմանագրի կետերի հարցում, գրում էBild-ը:

Այժմ միայն մնում է, որ 2 ակումբները փոխհամաձայնության գան 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի հարցում: «Բորուսիան» առաջարկում է 23 միլիոն եվրո, իսկ «Բավարիան» պահանջում է 27 միլիոն:

2013-ին մյունխենցիները «Բորուսիային» 37 միլիոն եվրո էին վճարել Գյոտցեին ձեռք բերելու համար: Ավարտված մրցաշրջանում նա Գերմանիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Նիկիտա Սիմոնյան. Ռուսաստանի հավաքականի մարզիչը չի լինի օտարերկրացի’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. «Կան բաներ, որոնք ավելի լավ է չմեկնաբանել»’