‘
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնի բելգիական «Բրյուգեի» հարձակվող Օբի Օուլարեի տրանսֆերը, հաղորդում է Bild-ը։
19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թոմաս Տուխելը, որն ամռանը կգլխավորի «Բորուսիան»։ Գերմանացի մարզիչն արդեն զրուցել է ֆուտբոլիստի հետ։
Օուլարեն Բելգիայի երիտասարդական հավաքականի խաղացող է։ «Բրյուգեում» հանդես է գալիս 2013-ից։ Բելգիայի ընթացիկ առաջնությունում եւ Եվրոպայի լիգայում նա անցկացրել է 25 հանդիպում եւ խփել է 5 գնդակ։
Հիշեցնենք, որ Տուխելը դորտմունդյան թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր եւ կփոխարինի Յուրգեն Կլոպին։
‘