‘
Ինչպես տեղեկացնում է Bulinews-ը, վիճակագրական տվյալներ տրամադրող Statista ընկերությունը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե որոնք են գերմանացի երկրպագուների շրջանում ամենասիրելի և ատելի ակումբները:
Հարցման արդյունքում պարզվել է, որ Մյունխենի «Բավարիա»-ն ամենաատելի ակումբն է երկրպագուների շրջանում: Հարցմանը մասնակցած 3030 երկրպագուների 42%-ը նշել է, որ տանել չի կարողանում մյունխենյան ակումբին: Մյուս 42%-ը նշել է, որ «Բավարիա»-ն իրենց ամենասիրելի թիմն է:
Ամենաատելի ակումբների ցանկում տեղ են գտել նաև «Լեյպցիգ»-ը, «Համբուրգ»-ը, «Շալկե»-ն և «Վոլֆսբուրգ»-ը:
Երկրպագուների ամենասիրելի ակումբ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիա»-ն: «Մեղուներ»-ին երկրպագում է հարցվածների 52%-ը, 31%-ը չեզոք է վերաբերվում , իսկ 17%-ը չի սիրում:
Նշենք, որ հարցման արդյունքում պարզ է դարձել, որ նվազագույնը 45 միլիոն գերմանացի հետաքրքրված է ֆուտբոլով:
‘