‘«Դու՛րս մեր գրպանից» նախաձեռնության անդամները իրազեկում են մարզային բնակչությանը’

567

Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծերի դեմ պայքարող «Դու՛րս մեր գրպանից» նախաձեռնությունը սեպտեմբերի 14-ին մարզային ավտոերթ էր կազմակերպել, որի նպատակը ոչ երևանաբնակներին կարմիր գծերի դեմ ընդհանուր պայքարի մեջ ներգրավելն էր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց նախաձեռնության անդամ Արմեն Միքայելյանը:

«Ակնհայտ է, որ մարզային բնակչությունն ինֆորմացիայի լուրջ պակաս ունի, և վատ է տեղեկացված մեր պայքարից, ընդհանուր գործունեությունից»,- նշեց նա: Նախաձեռնության անդամ Արթուր Կրոյանի խոսքով՝ իրենց հիմնական նպատակը բոլոր տուգանված վարորդների համաներմանը հասնելն է, ինչի համար պայքարը շարունակվելու է:

Հիշեցնենք, որ «Դու՛րս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչև այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում և դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը: 

Նախորդ հոդվածը‘«Արքայական» աստղերի բախումը. հնաբանակ Ռոնալդուն և նորեկ Խամեսը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Սերժ Սարգսյանի խորամանկ պլանը ձախողվել է. Տեսանյութ’