‘
Աշխարհի ամենաբարձր հյուրանոցի դռները Դուբայում բացել է երգչուհի Լեոնա Լյուիսը: JW Marriott Marquis հյուրանոցը բաղկացած է երկու աշտարակներից՝ յուրաքանչյուրը՝ 355 մետր բարձրությամբ: Տպավորիչ է նաև շինության ոճը. հյուրանոցը նման է փյունիկյան արմավենու: Համարների ընդհանուր թիվը 1608 է, դրանց գրեթե մեկ երրորդը լյուքս համարներ են: 72-րդ հարկում կան ինը ռեստորան, բարեր և սրճարաններ՝ երեք հազար հոգու համար: Համարների արժեքն սկսվում է օրական 326 դոլարից: Հյուրանոցում նախատեսվում է անցկացնել խոշոր միջազգային կոնֆերանսներ և ցուցահանդեսներ:
Մինչ այժմ աշխարհի ամենաբարձր հյուրանոցը համարվում էր Rose Rayhaan-ը, որը նույնպես Դուբայում է գտնվում: Նրա բարձրությունը 333 մետր է, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
‘