‘
Դուբայում դատարանը երեքամսյա ազատազրկման է դատապարտել շոտլանդացի Ջեյմի Հարոնին՝ նրան մեղավոր ճանաչելով անպարկշտ պահվածքի համար:
Հարոնը ձերբակալվել է այն բանից հետո, երբ բարում ձեռքը դրել է մի տղամարդու ազդրին, ինչը, ինչպես ինքն է հավաստիացնում, արել է պատահաբար՝ պարզապես փորձել է հավասարակշռությունը պահպանել ու չթափել ձեռքին բռնած խմիչքը:
Արաբ գործարարը, որն սկզբում Հարոնի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն, հետագայում ետ է վերցրել բողոքը, սակայն տեղի դատախազությունը դա բավարար հիմք չի համարել գործը փակելու համար:
Փոխանցում է BBC-ն:
‘