‘Դուբայ-Մոսկվա ինքնաթիռը ոչ սթափ ադրբեջանցու պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Երևանում’

1079

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որն օգոստոսի 26-ին իրականացնում էր Դուբայ-Մոսկվա չվերթը, ոչ սթափ ադրբեջանցու ագրեսիվ վարքագծի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում: Այս մասին է հաղորդում vesti.ru-ն:

«Ինքնաթիռը լի էր ուղևորներով, այդ թվում՝ երեխաներով և բազմաթիվ օտարերկրացիներով: 30-35 տարեկան երիտասարդ տղամարդը սկսել է նեղացնել երեխաներին, գոռալ»,- տեղեկացրել են ականատեսները:

«Քանի որ օդանավում միայն կին ուղեկցորդուհիներ են եղել, ստիպված են եղել օգնության համար դիմել տղամարդ-ուղևորներին: Նրանք դժվարությամբ կարողացել են հարբած երիտասարդին կապել նստատեղին: «Ուղեկցորդուհիները չէին կարողանում նրան հանգստացնել: Ուղեկցորդուհիները ամրագոտիներ, ինքնակպչուն ժապավեն, սրբիչներ բերեցին և նրան դժվարությամբ ամուր կապեցին հետևի նստատեղերից մեկին»,- նշել է միջադեպի ականատեսը:

Մոսկվայի ժամանակով ժամը 05:00-ի սահմաններում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում:

«Երևանում 2.5 ժամ կանգնած էինք, օդաչուները փորձում էին տղամարդուն հանձնել տեղի ոստիկանությանը (նա Ադրբեջանի քաղաքացի էր), սակայն հայկական իշխանությունները հրաժարվեցին ընդունել նրան, պարզապես ձեռնաշղթա հագցրեցին, իսկ շտապօգնության բժիշկները հանգստացնող դեղամիջոց ներարկեցին: Որոշ ժամանակ անց նա քնեց: Այդպես էլ նրա հետ շարունակեցինք ճանապարհը դեպի Մոսկվա»,- պատմել են ուղևորները:

Ինքնաթիռը Մոսկվա է ժամանել երեք ժամ ուշացումով: Ոստիկանությունը բերման է ենթարկել խուլիգանին: 

Նախորդ հոդվածը‘Իվան Վոլինկին. Ոչինչ չի կարող խանգարել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի մշակույթի նախարարը հրաժարվել է ընդգրկվել կառավարության նոր կազմում ‘