‘Դուբլինում ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն է նախապատրաստվում ‘

682

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները Դուբլինում ընթացող ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում հանդիպումներ են ունեցել Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Նա տեղեկացրել է, որ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարության նախագիծը: «Դեռ պարզ չէ, թե ինչ ձեւաչափով կընդունվի հայտարարությունը: Եթե մենք կարողանանք համաձայնեցնել տեքստը, հայտարարությունը կընդունվի», — ասել է Մամեդյարովը:

Նա նշել է նաեւ, որ եթե անհրաժեշտություն լինի, նախարարները Դուբլինում երկկողմանի հանդիպում կունենան: «Առայժմ, համանախագահները մաքոքային դիվանագիտություն են վարում», — ասել է Մամեդյարովը՝ հավելելով, որ եթե ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում նման հանդիպում տեղի չունենա, այն կհետաձգվի մինչեւ հաջորդ տարվա սկիզբ: Ըստ Մամեդյարովի, հնարավոր է, որ հանդիպումը կայանա հունվարի վերջին՝ Փարիզում: «Դա լոգիստիկայի տեսանկյունից հարմար տարբերակ է», — մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: 

Նախորդ հոդվածը‘You Tube-ում հոլովակ է հայտնվել, որտեղ կոչ է արվում պատրաստվել Ասադի ռեժիմի տապալմանը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի լիբերալների կուսակցության նախագահի հանդիպումը ԲՀԿ-ի անդամների հետ տեղի չի ունեցել տեխնիկական պատճառներով ‘