Լեհաստանի իշխանությունները հստակ տվյալների չեն տիրապետում այն մասին, թե ով է արձակել հանրապետության արևելքում ընկած հրթիռը։
Այդ մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության նախագահ Անջեյ Դուդան։
«Մենք գիտենք, որ ամբողջ օրը Ռուսաստանի գրոհն Ուկրաինայի դեմ շարունակվել է։ Բայց մենք միանշանակ ապացույցներ չունենք, թե ով է արձակել հրթիռը։ Հետաքննություն է ընթանում, և ես վստահ եմ, որ դա կպարզվի։ Ամենայն հավանականությամբ՝ դա ռուսաստանյան արտադրության հրթիռ է, բայց դեռ ամեն ինչ պարզվում է։ Մենք սպասում ենք հետաքննիչների աշխատանքի արդյունքին»,- նշել է Դուդան։
Ըստ նրա՝ «ոչ մի նշան չկա, որ այդ տիպի գործողությունները պիտի շարունակվեն։ Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ դա եզակի դեպք էր»։
Փոխանցում է tass.ru-ն։