‘Դումայի պատգամավոր. Հայաստանը լուծում է ՄՄ անդամակցությանն առնչվող հարցերը’

666

Հայաստանը լուծում է Մաքսային միությանն անդամակցությանն առնչվող հարցերի պատկառելի համալիր: «Պառլամենտսկայա գազետային» այդպիսի կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Տատյանա Մոսկալկովան:

«Մաքսային միությանն անդամակցելու համար պահանջվում են մի շարք ընթացակարգեր, որոնք նախատեսված են «ճանապարհային քարտեզով»: Դրանց թվում են ՄՄ տարածքում գործող համաձայնագրերի վավերացումը, սահմանների, մաքսային կետերի բարեկարգումը, ՄՄ օրենսգրքի մաքսային սակագների կիրառումը, ինչպես նաև ներկայացուցչի առկայությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում», — նշել է խորհրդարանականը:

Նրա խոսքով՝ «ճանապարհային քարտեզով» նախատեսված կետերի իրագործումն արդեն ավարտվում է, ինչից հետո կողմերը ձեռնամուխ կլինեն համապատասխան իրավական հիմքի ձևավորմանը` ՄՄ գործունեությունը կարգավորող միջազգային իրավական բազային Հայաստանի միանալու միջոցով: Ինչին կհետևի հանրապետությունում գործող օրենսդրության փոփոխումը:

Այդ համատեքստում Մոսկալկովան միանգամայն իրատեսական է համարում Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը, սակայն, նրա կարծիքով, դա, ակնհայտորեն, այսօրվա հարց չէ: Ընդ որում՝ խորհրդարանականը համոզված է, որ մինչ այդ Ուկրաինայում հարկավոր է հանրաքվե անցկացնել`  այդ որոշմանն օրինականություն հաղորդելու նպատակով: 

Նախորդ հոդվածը‘Նախարարների բրազիլական արկածները. Օդանավակայանում պարզել են, որ տոմս չունեն ‘
Հաջորդ հոդվածը‘Զավեշտալի միջադեպ ԱԺ-ում. Պատգամավորները հանում էին պիջակները. Ա1+’