Դումայում առաջարկվել է անցանկալի և ծայրահեղական ճանաչել արտասհմանյան 30 ՀԿ-ների աշխատանքը

110

ՌԴ պետդումայի՝ Ռուսաստանոի ներքին գործերին արտասահմանյան երկրների միջամտության փաստերի հետաքննության հարցերով հանձնաժողովն ավարտել է արտասահմանյան 30 ՀԿ-ների և հասարակական միավորումների գործունեության հետաքննությունը։

Պատգամավորներն առաջարկել են նրանց գործունեությունը ՌԴ-ում ճանաչել անցանկալի, իսկ որոշ դեպքերում՝ ծայրահեղական,  չորեքշաբթի հանձնաժողովի նիստում հաղորդել է հանձնաժողովի ղեկավար, պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդեցության հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարյովը։

Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է Ավստրալիային, Ավստրիային, ԱՄՆ-ին, Հունգարիային, Դանիային, Իսպանիային, Լատվիային, Լիտվային, Լյուքսեմբուրգին, Նիդեռլանդներին, Նորվեգիային, Լեհաստանին,  ԳԴՀ-ին, Չեռնոգորիային, Չեխիային և Շվեդիային։ «Նախկինում այդ կառույցները մասնագիտացել էին Ռուսաստանում անկարգություններ և անջատականություն հրահրելու, ընտրություններին միջամտելու և թմրանյութեր գովազդելու, անչափահասներին ապակառուցողական գործունեության մեջ ներքաշելու, Ռուսաստանի վարկաբեկելու ուղղությամբ, իսկ այս տարվա փետրվարից ակտիվորեն ներգրավվել են հակառուսաստանյան քարոզչության մեջ»,- ընդգծել է Պիասկարյովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըThe Global Times․ ԱՄՆ-ն օգտագործում է ՆԱՏՕ-ն՝ որպես ԵՄ-ն հյուծելու թակարդ
Հաջորդ հոդվածըTimes․ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի Sea King ուղղաթիռներ