‘
Ռուսաստանի Պետդուման կարող է դատապարտել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության «անեքսիան» Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից:
Կոմունիստ պատգամավոր Նիկոլայ Իվանովն առաջարկել է Ղրիմի միավորման համար ԵԽԽՎ-ում Ռուսաստանի հասցեին հնչած քննադատությանը պատասխանել 1989 թ. գերմանական մի պետության կողմից մյուսին «անեքսիայի» ենթարկելու վերաբերյալ հայտարարությամբ: Ընդ որում՝ պատգամավորը շեշտել է, որ ի տարբերություն Ղրիմի՝ ԳԴՀ-ում հանրաքվե չի անցկացվել:
Դումայի նախագահ Սերգեյ Նառիշկինը արտաքին գործերի հանձնաժողովին հանձնարարել է քննարկել նման հայտարարության նպատակահարմարությունը:
Իսկ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը պատգամավորների այդ նախաձեռնությունն «անհեթեթ» է անվանել: Փոխանցում է BBC-ն:
‘