‘
Ռուսաստանի դատական կատարածուները կարող են իրավունք ստանալ, առանց դատարանի որոշման՝ արգելափակել այն կայքերը, որոնք որևէ մեկին վարկաբեկող տեղեկություններ են պարունակում: Նման առաջարկ պարունակող օրինագիծն արդեն պետդումայում է, և փորձագետները մտավախություն ունեն, որ այն ընդունվելու դեպքում դատական կատարածուները կարող են առանց դատ ու դատաստանի արգելափակել Facebook-ը և YouTube-ը:
Փաստաթուղթը մշակել են «Միացյալ Ռուսաստանի» (Единая Россия) մի խումբ պատգամավորներ: Այն լրացումներ է կատարում դատական կատարածուների գործունեությունը կարգավորող և լուրեր տարածելու ու դրանք պաշտպանելու (այդ թվում՝ համացանցում) օրենքներում:
Եթե օրինագիծն ընդունվի, ապա դատական կատարածուները կարող են որոշում կայացնել արգելափակելու վարկաբեկող տեղեկություններ պարունակող կայքերը, եթե այդ տեղեկությունները տեղադրողները դրանք չհեռացնեն որոշակի ժամկետում (սովորաբար՝ որոշումն ստանալուց հետո հինգ օրում):
Տեղեկությունը վարկաբեկող պետք է ճանաչի դատարանը: Սակայն եթե այժմ կայքն արգելափակելու համար հարկավոր է նաև դատարանի առանձին որոշումը, ապա նոր օրինագիծն առաջարկում է դատական կատարածուներին իրավունք տրամադրել ինքնուրույն արգելափակելու կայքը:
Փոխանցում է BBC-ն:
‘