‘Դունգան Բրազիլիայի հավաքականի նոր մարզիչն է ‘

647

Կառլոս Դունգան կրկին կդառնա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ: Նշենք, որ այս երկրի հավաքականը ցավալի պարտություն է կրել տնային Մունդիալում,-հաղորդում է  O Globo-ն

Երեքշաբթի оրը տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում նոր մարզչին կներակայցնեն պաշտոնապես: Այդ ժամանակ էլ կպարզվի. թե ովքեր են ընդգրկված 50-ամյա մասնագետի մարզչական շտաբում: Հիշեցնենք, որ բրազիլացիների նախկին մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին լքել է իր պաշտոնը աշխարհի առաջնության  եզրափակչում կրած  երկու նվաստացուցիչ պարտությունից հետո:

Այս պաշտոնի հավակնորդների թվում Դունգայից բացի եղել են Մուրիսի Ռամալյոն, Տիտեն և Լեոնարդոն: Կառլոսի оգտին քվեարկեցին և  աջակցեցին գլխավոր մենեջեր Ժիլմար Ռինալդին, ինչպես նաև  Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (CBF) Խոսե Մարիա Մարինը: Պատճառը, հավանաբար, Դունգայի՝ նրանց հետ ունեցած լավ հարաբերություններն էին:

Նախկինում Դունգան արդեն աշխատել է Բրազիլիայի հավաքականում  2006-2010 թվականներին: Նրա գլխավորությամբ Սելեսաոն  հաղթել է Կոպա Ամերիկա-2007թ. և Կոնֆեդերացիայի գավաթի 2009 թ. մրցաշարերում: Սակայն Հարավաֆրիկյան աշխարհի առաջնության  քառորդ եզրափակչից դուրս է մնացել՝ պարտվելով հոլանդացիներին:

Նախորդ հոդվածը‘«Չելսի»-ին պայմանագիր կկնքի Դրոգբայի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Ուրալում ՃՏՊ հետևանքով տուժած Արսեն և Արմեն Թովմասյաններին վերակենդանացման բաժանմունքից պալատ են տեղափոխել ‘