‘
Իսպանական AS-ը պնդում է, որ խմբագրության տրամադրության տակ է հայտնվել ճշգրիտ տեքստով «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հաղորդագրությունը «ազնվականներ»-ի հարձակվող Դիեգո Կոստային:
«Ողջու՛յն, Դիեգո: Հուսով եմ՝ քեզ մոտ ամեն ինչ լավ է: Շնորհակալություն եմ հայտնում իրար հետ աշխատած մրցաշրջանի համար: Հաջողություն եմ մաղթում հաջորդ մրցաշրջանում, բայց դու չես մտնում իմ պլանների մեջ», — 47-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում AS-ը:
Իսպանացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ լրանում է 2019 թվականի ամռանը:
‘