‘Դպրոցի միջոցները յուրացնելու համար դատապարտված տնօրենը պատրաստվում է վերընտրվել’

720

Երևանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-ին, տեղի է ունենալու Երեւանի թ.27 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթը, որին մասնակցելու է նաեւ նախկին տնօրեն  Սուսաննա Սարգսյանը, ով 2013թ. դեկտեմբերի 26-ին դատապարտվել է՝ դպրոցի միջոցների յուրացման համար:  

Հիշեցնենք, որ դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել հունվարի  26-ին: Նա մեղադրվում էր իր պաշտոնը չարաշահելով յուրացման եղանակով հափշտակություններ կատարելու մեջ: Սարգսյանը իրեն մեղավոր էր ճանաչել կատարվածի համար:

Նախորդ հոդվածը‘Մենաշնորհների հետևանքը, կամ մազից կախված պետություն ‘
Հաջորդ հոդվածը‘Բաքվում ձերբակալել են հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին’